Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու». Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ հոբելյանի և նամականիշի մարման առիթով, և նշել,