Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցույցի ընթացքում զանգվածային անկարգություններ կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ