39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից․ կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է
Իրականացվել է երկու հղիի տեղափոխում մարզային բուժհաստատություններ և մեկ տուժածի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով