Քննարկվել են Հայաստանի եւ Բելգիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող