Շատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվել
Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է խիստ միջոցներ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային