Արդարադատության նախարարությունը հերքում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները․ սահմանադրագետը համոզված է․ «Նման նախադեպ չեմ կարծում, որ ընդհանրապես պատմության մեջ գոյություն է ունեցել»
ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է․ «Ազատություն ռադիոկայան»-ը 2024 թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ, որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր են հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ հարկ ենք համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին․ Փաստարկ 1.