Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեցին. իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը. Գառնիկ Դանիելյան
Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։ Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։ Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։ Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով