Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։ Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։ Ողջունելով տելեկոմ ոլորտով հետաքրքրվող հյուրերին՝ Հայկ Եսայանը նշեց, որ, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման