Սերգեյ Շոյգուն կդառնա Անվտանգության խորհրդի քարտուղար. Անդրեյ Բելոուսովը՝ պաշտպանության նախարար
Նիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Անդրեյ Բելոուսովին, հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը: