Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայոց Առաքելական Եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ: Բացարձակապես չկիսելով շարժման կարգախոսներն ու նպատակները, մենք հավատարիմ և զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խոսքի, մտքի և գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն և այնպես, չափազանց ցավալի և