Վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, տեսակցել է ՄԻՊ ներկայացուցիչը
Բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի կողմից այցելելու վերաբերյալ սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը. Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս