Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում ծավալվող գործընթացների մասին: ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող: Անդրադառնալով