«Հայաստանի իշխանությունը գործում է ուժի սպառնալիքի ներքո, ուստի սահմանազատման գործընթացը եւ որոշումները չեն կարող լեգիտիմ լինել». Իրավապաշտպաններ
Հասարակական կազմակերպությունները եւ իրավապաշտպանները հայտարարություն են տարածել, որտեղ խորը մտահոգություն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման մեթոդների եւ ընթացքի կապակցությամբ։ Այդ առիթով «Մեդիա Կենտրոնում» այսօր կազմակերպված «Սահմանազատում, բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշեց, որ իրենց