Եթե Հայաստանի մի հատվածում բռնի տեղահանված արցախցիների համար թաղամաս կառուցվեր, քչերը դուրս կգային երկրից․ Ասկերանի քաղաքապետ. «Ա1+»
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ասկերանում լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Քաղաքում երեք բարձրահարկ շենք կառուցվեց՝ բնակարանները բաժանվեցին, հիմնականում, Արցախի այլ բնակավայրերից բռնի տեղահանված բնակիչներին։ Քաղաքում աշխուժություն էր տիրում, բնակիչների շրջանում արտագաղթի միտումներ չկային։ Նույնիսկ 9 ամսյա շրջափակման ժամանակահատվածում ոչ ոք ծննդավայրը լքելու մտադրություն չուներ,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի քաղաքապետ Հայկ