Գյումրին՝ ցնծության մեջ․ 6 մրցանակ բերած թատրոնը, «ջիգյարով» հանդիսատեսն ու շնորհավորանքներից պայթող համացանցը
Երեկ թատրոնի միջազգային օրը ՀՀ Թատերական գործիչների միության 23-րդ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Գյումրու պետական դրամատիկական թատրոնն արժանացավ միանգամից 6 մրցանակի։ Միայն 5 մրցանակի արժանացավ Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհի» պատմական պիեսի հիման վրա արված ներկայացումը։ Այն ճանաչվեց տարվա «Լավագույն ներկայացում» »։ Այս մրցանակից բացի Լյուդվիգ Հարությունյանն արժանացավ նաև «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ Վասիլ իշխանի դերակատար