Եթե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են․ Մարուքյան
0
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ՝ ուրեմն ինչի՞ հիման վրա է պնդում։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն պնդմանը, թե այդ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։