Քննարկվել է ArtNexus մշակութային ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակությանը՝ արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համակարգող Նարեկ