Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի