«Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․». «Ա1+»
0
«Ա1+». Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Տղամարդու իր անվան նման էլ կյանքն էր տղամարդկային պարտականություններով լի։ Երիտասարդ տարիքում Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։ Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր