Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին ՌԴ-ում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն. «Ա1+»
«Ա1+». Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․ «1990-ական թվականների Բաքվի ջարդերից հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու բնակավայրերով, ու մի քանի կողմից գյուղի վրա կրակ էր