Միջազգային հանրությունը լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին, էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին․ Գեղամ Ստեփանյան
«Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական, այնպես էլ իրավունքների ավելի լայն շրջանակի, որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»,- այսօր, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է