Մերժել Բելառուսին արտահանձնելու հակաիրավական պահանջը. ՀՀ-ն՝ կրկին ոչ իրավական պետության պահանջների կատարման մարտահրավերի առջև. ՀՔԱՎ
Արդեն տևական ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (այսուհետ՝ նաև ՀՔԱՎ գրասենյակ) հասարակական կազմակերպության իրավական պաշտպանության ներքո է գտնվում Բելառուսի Հանրապետության քաղաքացի Մակսիմ Վաիտկիավիչուսը։ Վերջինս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով /զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներից խուսափելը/, ինչի արդյունքում քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվել է