Euronews-ը Հայաստանը նշում է որպես պարտադիր այցելության վայր
«Լեռնադահուկային սահուղիներ, հնագույն պատմություն և համեղ խոհանոց. ահա՛ բոլոր նախապայմանները Հայաստան այցելելու համար» – այսպես է նկարագրել հայտնի եվրոպական Euronews հեռուստաալիքը Հայաստանը որպես պարտադիր այցելության վայր։ «Հայաստանի գյուղական շրջանները հնարավորություն կտան լավագույնս բացահայտելու երկիրը, քանի որ այստեղ զբոսաշրջիկներն ականատես կլինեն հայկական կենցաղին, կուսումնասիրեն երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայկական սովորույթներն ու ավանդույթները»- նշել է