«Համաձայնություն»` այդքան մոտիկ, այդքան հեռու
Երեւանը, Բաքուն եւ Անկարան վստահեցնում են, թե` «շատ մոտ» են համաձայնությանը եւ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն ունի, օրերս Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նաեւ ընդգծել է. «Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»։