Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն ունի, և տարածաշրջանը վերածում է տերությունների մրցակցության վայրի. Իրանի պաշտպանության նախարար
Թեհրանում Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին հայտարարել է․ «Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իրենց ողջ տարածքի նկատմամբ ազգային ինքնիշխանությանն աջակցությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անթույլատրելիությունն է։ Կովկասի դեպքում ևս հավատարիմ ենք այս քաղաքականությանը։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի