Թումանյան 155. առաջնախաղ Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում
Օրերս Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Տերն ու Ծառան» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը։ Ներկայացումը տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։ Բեմադրությունը` քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի դասախոս, դերասան Հասմիկ Գևորգյանի, պիեսը` Վիգեն Ստեփանյանի (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), երաժշտությունը` Վահե Հայրապետյանի։ Ներկայացման դերակատարները քոլեջի «Դերասանական արվեստ» և