2020-2023 թթ. պետպատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է։ Օրվա կարգախոսն է` «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»: ԱՀԿ-ի տվյալներով` 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ: Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է: Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության