Բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով: