Իրավաբան․ Բաքվի բանտերում են գտնվում մի բանի համար, որ հայ են․ «Հրապարակ»
Ամերիկյան Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը դեռ նախորդ տարվա վերջին հրատապ զեկույց էր պատրաստել՝ Ադրբեջանում հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին կալանքի տակ պահելու վերաբերյալ։ «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն-ՃԱԿ» (The Center for Truth and Justice) ամերիկյան կազմակերպությունն իրավաբանների միջազգային կառույց է՝ հիմնված Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ 2020 թվականի պատերազմից ի վեր ՃԱԿ-ը Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի իրավաբանների, իրավաբանության