Իրանի դեսպանը անդրադարձել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: – Աղետներին դիմակայելու առումով մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, …