Ֆեդերերն ու Ջոկովիչը պայքարում են Կարեն Խաչանովի հետ խաղալու համար
0
Փարիզում ընթացող թենիսի ATP «Masters» մրցաշարում այսօր կիսաեզրափակիչն է: Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 6:4, 6:1 հաշվով արդեն հաղթել է ավստրիացի Դոմինիկ Տիմին եւ սպասում է եզրափակչում իր մրցակցին: Իսկ Խաչանովի հետ հանդիպելու համար այս պահին պայքարում են հանրահռչակ թենիսիստներ Ռոժե Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ