Կաթողիկոսն ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված …