Եթե խորհրդարանը կապիտուլացվի, ապա դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների միջոցով ունենալու ենք քաղաքական նոր մենաշնորհ՝ առանց ընդդիմության. «Ժամանակ»
Կառավարությունը որոշել է արտահերթ ընտրություններին հասնել անտագոնիստական ռեժիմում։ Խաղի այդ կանոնը, կամա թե ակամա, ընդունեց նաև իրեն սպառած խորհրդարանական ոչ ֆորմալ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ առանցքով, ու հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ սահմանագծային իրադարձություն։ Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտվեց, կա, ավելի ստույգ՝ հեղափոխությունը տրանսֆորմացվեց ու արդեն դժվար է այն թավշյա համարելը, մանավանդ որ կառավարող կուսակցության պատգամավորը ՀՀԿ իր գործընկերներին …