«Այս մոբիլիզացիայի, այս պրոցեսների արդյունքում այս իշխանություններին պետք է ցույց տալ իրենց տեղը». Էդմոն Մարուքյան
Ըստ Մարուքյանի, վարչապետը սուտ տեղեկություններ է տարածում, ասում է՝ բենզինն ավելի թանկ է հարեւան երկրներում՝ Վրաստանում, բայց իրականության մեջ այդպես չէ. «Ասում է՝ բենզինը թանկացել է՝ գազով երթեւեկեք, գազը թանկացել է՝ ոտքով երթեւեկեք, արդեն հումորային բան է դարձել, ասում են՝ կոշիկն էլ է թանկացել արդեն, ոտքով գնալն էլ է դժվարացել: Սա խոսում է այն մասին, որ ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ»: