«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալի առողջությանը ծանր վնաս հասցնելու վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: …