Թուրքիայում շուրջ 100 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել
Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի մասնակցության մեղադրանքով 104 մարդ դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է NTV-ն: Դատավճիռը հրապարակվել է Իզմիր քաղաքի դատարանում: Ցմահ դատավճիռները կայացվել են ծանրացուցիչ հանգամանքների պատճառով: Նախագահին վիրավորելու համար ավելի քան 21 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: …