Ալավերդցի Վահագի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. փաստաբանը պատրաստվում է դատի տալ Քննչական կոմիտեին
Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մասով հարուցված քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Գործը ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, որից հետո կգնա դատարան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։ …