Թուրքիայում կայծակի հարվածի հետևանքով ավելի քան 10 դպրոցական է տուժել
Թուրքիայի Շիրնակ շրջանում կայծակի՝ ծառին հասցված հարվածի հետևանքով 12 դպրոցական է տուժել: Այդ մասին գրել է Daily Sabah թերթը: Դեպքի պահին անչափահասները ուսուցչի հետ զբոսնելիս են եղել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Տեղեկացվում է, որ առողջական ծայրահեղ վիճակում գտնվող դպրոցականներ չկան: