«Արսենալի» մեկնարկային կազմը «Ատլետիկոյի» դեմ խաղում
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցում է «Ատլետիկոյի» հետ: Անգլիական թիմը խաղը կսկսի այսպիսի կազմով․ Օսպինա, Կոսելնի, Մուստաֆի, Մոնրեալ, Բելերին, Ջակա, Ուիլշեր, Ռեմսի Օզիլ, Ուելբեք, Լակազետ։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է։