ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը
ԱԺ-ում վարչապետի ընտրություններյն բոլոր հանրապետականները՝ բացի մեկից, դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Կողմ քվեարկած ՀՀԿ-ականը Ֆելիքս Ցոլակյանն է՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն, Շիրակի նախկին մարզպետ։ Ցոլակյանն անկուսակցական է։ Փաշինյանի թեկնածությունը չի ընտրվել՝ 56 դեմ, 45 կողմ ձայնով։