Մինչև երկրորդ փուլ լուծումներ պետք է գտնել, այսպես չի կարող շարունակվել. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Լարվածությունը պահպանվում է, քվեարկությունը արդյունք չտվեց, այսօր Ազգայն ժողովում վարչապետի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորի խոսքով` մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ, որը կկայանա առաջին փուլի քվեարկությունից մեկ շաբաթ անց, լարվածությունը կպահպանվի։