Քաղաքացիական անհնազանդությամբ, փողոցներ փակելով տապալելու ենք այս իշխանությունը․ Փոստանջյանը՝ Գյումրիում (տեսանյութ)
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Գյումրիում երթ անցկացրեցին՝ շարժվելով կենտրոնական փողոցներով ու գյումրեցիներին կոչ անելով միանալ իրենց ընդվզմանը։ Զարուհի Փոստանջյանին այսօր ուղեկցում էին նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ու Ռուբեն Հախվերդյանը։ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ: