Добавить новость
123ru.net
Новости по-русски
Январь
2017

Անժելիկա Սիմոնյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

0

Թոմ, ողջույն,

Փոփոխությունների քամի է մոտենում, բարեկամս: Այնքան լավատեսորեն եմ տրամադրված վերջին իրադարձություններին, որոնք, հավատում եմ, ոչ պակաս հուզել են նաև Ձեզ և լցրել խաղաղության սպասումով: Հուսով եմ արդեն կռահում եք, որ խոսքս ԱՄՆ իշխանությունների կողմից Սուդանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման մասին է: Վեց ամիս հրադադար է լինելու Նուբայի լեռներում՝ որպես  փորձաշրջան սուդանական իշխանությունների համար, որից հետո պատժամիջոցների վերացումը վերջնականապես կհաստատվի և տնտեսությունը կսկսի զարգանալ: Ծովը հանդարտվում է, իսկ նավավարը կարող է ճակատի քրտինքը սրբել: 

Բարեկամս, բայց չկարծեք թե միամտացել եմ: Նորությունը բարի է իր մատուցման շրջանակներում ու հուսադրող մեր հոգիների խորքում: Պատժամիջոցները սահմանվեցին տերորիզմի դեմ պայքարելու նպատակով, բայց ծնեցին առավել մեծ հակամարտություններ մի երկրի ներսում: Մարդկանց կյանքերը դրվեցին հավասարության նժարին, իսկ Դուք ականատես եղաք թույլերի սպանդին: Միթե սա կարելի էր կոչել արդյունավետ պայքար և հիմա կարող ենք ակնկալել դրական արդյունքների: Չգիտեմ, իսկ երբ չեմ կարողանում գտնել հարցերիս պատասխանները, ինձ մոտ ծագում է մեղադրելու և ատելու ցանկություն, որը, սակայն, հանդարտվում է, երբ հիշում եմ Ձեզ, Թոմ:

Ձեր առաքելությունը միանշանակ է, բարեկամս, իսկ այս պատժամիջոցների կիրառման և վերացման նպատակահարմարությունը կասկածելի ու երկիմաստ: Դուք փրկում եք կյանքեր, իսկ այս դեպքում չեն կարող լինել տարմեկնաբանություններ: Ծնվում է միայն Ձեր օրինակին հետևելու ցանկություն:  Ի վերջո ինչն է Ձեզ ուժ տալիս, Թոմ, միթե փայլուն բժշկական գիտելիքները, իհարկե ոչ: Դուք չեք սիրում Ձեզ`որպես բժշկի, այնքան, որքան սիրում եք բժշկությունը Ձեր մեջ: Դրա համար էլ հիվանդին նայում եք կարեկցանքով, վիրահատում  հավատքով և խնամում սիրով: 

Սակայն կյանքերի փրկությանը կհաջորդի բարենպաստ կյանքով ապրելու համար պայքարը: Սա մի մրցավազք է, որտեղ փրկվածները՝ իրենց սերունդները,  մոռանում են փրկվելու բերկրանքը, ձգտում են արժանավայել կյանքի`մոռանալով արժանապատվությունը: Մենք վազում ենք կյանքի արահետով, որ հասնենք, բայց այնքան եմ վախենում, որ կանցնենք:  Թոմ, իսկ Ձեզ հաջողվեց կանգնել ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում՝ կոտրելով երջանիկ և հաջողակ կյանքի մասին ձևավորված սին պատկերացումները:

Անկասկած արդեն նոր ժամանակաշրջան է սկսվում և նոր փորձություններ են սպասվում: Հիմա ավելի ուրախ եմ, որ Ձեր կողքին ունեք վստահելի ուղեկից՝ Նազիմային, ով կկիսի Ձեր առաքելությունը՝ հոգ տանելով Ձեր բարեկեցության մասին: Պարզապես հիշեք, որ ոչինչ հավերժ չէ՝ ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը, հավերժ է միայն այն արժեհամակարգը, որը Դուք այսօր ստեղծում եք:

Բարեկամս, գիտեմ, գովեստի խոսքերը կաշկանդում են Ձեզ, որովհետև Դուք չեք սիրում անձի պաշտամունքը, իսկ ես ամենաքիչը կուզենայի  Ձեզ ձանձրացնել: Բայց ցանկանում եմ հիշեցնել Ձեզ մի մանկական խաղի մասին: Դուք երաժշտություն եք մտապահում և փորձում եք ռիթմիկ հարվածներով հասցնել այն Ձեր խաղընկերոջը, որ նա կռահի: Ինչքան հարվածում եք, երաժշտությունը այնքան բարձր է հնչում Ձեր գլխում, բայց Ձեր խաղընկերը միայն աղմուկ է լսում: Այսօր Դուք այդ խաղի հաղթողն եք, որովհետև Ձեր սրտի երաժշտությունը կարողացաք լսելի դարձնել ամբողջ աշխարհին: Այսուհետ մնացեք խաղաղությամբ և, խնդրում եմ, չհանձնվեք:

Հարգանքով և խորին երախտիքով Ձեր բարեկամ՝

ԱՍ






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net