Բադասյանն ավելի քան 5 ժամ պատասխանել է քննիչի հարցերին
«Հայտնի է, որ մրցույթին մասնակցել են մի շարք ձեռնարկություններ, սակայն շահել են մի շարք գեներալների ու բարձրաստիճան սպաների պատկանող ընկերություններ: Միգուցե զուտ պատահմամբ, բայց այդքան պատահականություն չի լինում, և Պաշտպանության նախարարությունը կրել է 100-200 միլիոն դրամի վնաս», - հարցաքննությունից հետո «Ազատությանն» ասաց Բադասյանը:
Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այսօր ավելի վաղ կանչվել էր Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։
