Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում 1-ին գոլը խփել է «Բորուսիայի» դարպասը
Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել առաջին րոպեից ու բացել իր գոլերի հաշիվը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը:
Ժոզե Մոուրինյոյի սաները պարտություն են կրել 1:4 հաշվով: Անգլիական ակումբի միակ գնդակը խփել է հենց Մխիթարյանը, որն աչքի է ընկել 59-րդ րոպեին: Մի քանի րոպե անց նա փոխարինվել է:
Հունիսի 25-ին կայանալու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը:
