Добавить новость
123ru.net
Новости по-русски
Июль
2016

ՀՀ կառավարությունում մտադիր չեն զինված խմբի հետ քննարկել նախարարների կաբինետի հրաժարականի հավանականությունը

0

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունում հերքել են հայկական ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ` զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավման ֆոնին։

«Հայաստանի իշխանությունները լուրջ չեն համարում զինված խմբի անդամների հետ բանակցություններն այս հարցի շուրջ», – Ինտերֆաքսին ասել է ՀՀ կառավարության աղբյուրը։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հինգշաբթի երեկոյան ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

«ՀՀԿ–ն կողմ է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսօր թիվ մեկ խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առանց արյունահեղության, բանակցությունների միջոցով հնարավոր լինի հասնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման», – ասաց Շարմազանովը։

Միաժամանակ, հինգշաբթի հայտնի դարձավ, որ գեներալ–լեյտենանտ, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը եկել է Հայաստան և բանակցում է զինված խմբի հետ, որի անդամ Պավել Մանուկյանը հաստատել է, որ բանակցություններին մասնակցում են Բալասյանն ու Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Բախումների վայրում ներկա է եղել նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով փորձել է օգնել ցուցարարներին զինված խմբին սնունդով ապահովելու հարցում։

Այդուհանդերձ, նախօրեին երեկոյան պատգամավորը հայտարարեց, որ իրեն «կուլտուրական ձևով խնդրել են ցուցումներ չտալ ակցիայի մասնակիցներին»։ Փաշինյանը հայտարարեց, որ չի հավակնում ղեկավարության և Խորենացու փողոցում անցկացվող ակցիայի համակարգման։ –0–






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net