Բրազիլիայում Օլիմպիադայի ժամանակ ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 10 մարդ է ձերբակալվել
Երկրի արդարադատության նախարարի խոսքով՝ խմբի անդամները «բացարձակ դիլետանտներ են»:
Բրազիլիայում անվտանգության համակարգը հասցված է առավելագույն մակարդակի: Իշխանությունների փոխանցմամբ՝ շուրջ 85 հազար ոստիկաններ և զինվորներ հսկելու են օգոստոսի 5-ին մեկնարկող Օլիմպիական խաղերը:
