Добавить новость
123ru.net
Новости по-русски
Июль
2016

Բռնցքամարտի հավաքական. Օլիմպիական ուղին

0

Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:

Ոչ մի ուղեգիր չունեցող բռնցքամարտիկները պարզապես փայլեցին թուրքական Սամսունում կայացած վարկանշային մրցաշարում ու վերադարձան Օլիմպիական 4 վարկանիշով: Եվս մեկ էլ հաջողվեց նվաճել հուլիսին:

Այս արդյունքն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Օլիմպիական խաղերին բռնցքամարտում Հայաստանը առավելագույն մասնակիցներ ունեցել էր 1996-ին Ատլանտայում ու 2008-ին Պեկինում՝ 4-ական:

Ռիո-2016-ում մեր երկիրը ներկայացնելու են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Մարզիկներն ու բռնցքամարտիկները բնավ էլ չեն թաքցնում, որ այդքան հաջող հանդես չէին գա, եթե մրցաշարը չանցկացվեր Թուրքիայում, այն օրերին, երբ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր:

Բոլոր մարզիկների համար Ռիոյի խաղերն առաջինն են լինելու: Նրանք փորձելու են մոտենալ Օլիմպիական խաղերում պատմություն կերտած մեր բռնցքամարտիկների արդյունքներին:

Առայժմ Օլիմպիադաներում միայն նրանից երկուսին է հաջողվել մեդալով վերադառնալ: Հենց առաջին փորձից 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել Վլադիմիր Ենգիբարյանը: Նա խորհրդային 2-րդ բռնցքամարտիկն է, որն Օլիմպիական խաղերից հաղթանակած է վերադարձել: Հայ մարզիկներից դեռ ոչ մեկը չի կրկնել նրա հաջողությունը:

Հաջորդ Օլիմպիական մեդալը հայ բռնցքամարտիկներին հաջողվել է նվաճել 52 տարի անց: 2008-ին Պեկինում բրոնզե մեդալակիր է դարձել Հրաչիկ Ջավախյանը:

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)
[[gallery1]]
Ստամբուլյան մրցաշարը Կարեն Աղամալյանի սաները մեկ շնչով անցկացրին. վստահ մեկնարկ, հաղթական շարունակություն ու 4 ուղեգիր: Թեեւ դրանք հեշտությամբ չտրվեցին`մրցակիցներից բացի տղաները պայքարեցին նաեւ մրցավարների, դահլիճում տիրող մթնոլորտի ու անհյուրընկալ տանտերերի հետ:

Առաջինն ուղեգիրն իր հաշվին գրանցեց Արթուրը, որը դուրս եկավ եզրափակիչ,  նվաճեց ուղեգիր ու «կանաչ լույս» վառեց թիմակիցների համար:

Իր ելույթը խաղերում Հովհաննիսյանը սկսելու է օգոստոսի 6-ին:

Նարեկ Աբգարյան (52 կգ)
[[gallery2]]
Երբ ուղեգիր նվաճելու հնարավորություն է ընձեռնվում, այն ամեն գնով օգտագործել է պետք:

Այդպես արեց նաեւ բռնցքամարտի հավաքականից Նարեկ Աբգարյանը: Թեեւ վերջին մենամարտի ժամանակ նա հիվանդ էր ու ջերմություն ուներ, բայց գիտեր, որ ձեռքից եկածը պետք է անել՝ Օլիմպիադա մեկնելու համար:

Աբգարյանի մեկնարկային օրը օգոստոսի 13-ին է:

Արամ Ավագյան (56 կգ)
[[gallery3]]
Նախորդ տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ավագյանը մասնակցել էր նաեւ Դոհայում անցկացված վարկանշային ԱԱ-ին, սակայն դրսեւորել իրեն չէր կարողացել:

Սակայն ապրիլին Արամն ավելի վճռական էր տրամադրված ու ոչինչ նրան կանգնեցնել չկարողացավ: Մարզիկին հաջողվեց ապահովել իր տեղը Հայաստանի Օլիմպիական հավաքականում:

Իր ելույթն Ավագյանը սկսելու է օգոստոսի 10-ին:

Հովհաննես Բաչկով (64 կգ)
[[gallery4]]
Նա ամենավերջինը ապահովեց օլիմպիական ուղեգիրը: Վենեսուելայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքմարտիկների վարկանիշային մրցաշար Բաչկովը մեկնել էր ուղեգիր նվաճելու հաստատակամությամբ ու դա նրան անել հաջողվեց:

 

Երկու հաղթանակը բավական եղան, որ հայ բռնցքամարտիկը մեկնի իր առաջին Օլիմպիական խաղերին:

 

Օլիմպիական խաղերում նա հանդես է գալու օգոստոսի 10-ին:

Վլադիմիր Մարգարյան (69 կգ)
[[gallery5]]
Իր թիմակիցներից որոշել էր ամեն գնով հետ չմնալ նաեւ Վլադիմիր Մարգարյանը: Բռնցքամարտիկի համար սկզբունքային էր ուղեգիր նվաճելն, ու նա Թուրքիայում ներդրեց բոլոր ուժերն իր երազանքն իրականացնելու համար:

Լավագույն 3-րդ տեղի համար պայքարում Վլադիմիրը  դրսեւորեց իր որակներն ու բերեց 4-րդ ուղեգիրը:

Օլիմպիական խաղերում Մարգարյանը ռինգ է դուրս գալու օգոստոսի 7-ին:

Հասմիկ Բաբայան

Նախագծի գործընկեր 

 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net