Արցախում զորախաղեր են ընթանում
Այն կայացել է Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում:
ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն ասել է, որ զորախաղերը անց են կացվում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի եւ հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետեւությունները:
Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով եւ դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Ընդունելով առաջին հարվածը, ՊԲ ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ եւ օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը:
