Ռուս թեթև ատլետները չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դատարանը թույլ է տվել մրցումներին մասնակցել միայն ցատկորդ Դարիա Կլիշինային: Միջազգային արբիտրաժային դատարանի լրատվական բաժնի հաղորդմամբ, Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգային սկանդալի արդյունքում: Մարզիկների արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ:
